Երբ օրհներգի վերջին հնչյունները մարեցին, Ավստրիայի կանցլերը մեր արտաքին գործոց նախարարին տարավ մի կողմ.
- Այս երաժշտությունը ոնց որ ծանոթ էր: Ինչի՞ մասին է ձեր օրհներգը:
- Իտալացի աղջկա:
- Այ քեզ բան: Էդ ինչի՞ որ:
- Դե տեքստը այդպես է կոչվում:
- Իսկ ինչու՞ Ավստրիայի մասին ոչ մի խոսք չկա ձեր օրհներգում:
- Ո՞վ ասաց չկա: Մի ամբողջ քառյակ կա:
- Հա՞, շուտ ասա՝ լսեմ:
- Խնդրեմ.
Նայի՛ր նորան, երեք գունով,
Նվիրական մեր նշան,
Թո՛ղ փողփողի թշնամու դեմ,
Թո՛ղ կործանվի Ավստրիան:
- Վայ քու արա: Ո՞նց թե կործանվի: Ինչու՞ եք ուզում, որ Ավստրիան կործանվի:
- Մենք չենք ուզում:
- Բա ո՞վ է ուզում:
- Իտալացի աղջիկները:
- Հլը էդ լրբերին տես, է: Դրանք էն գլխից դուրս չէին գալիս: Իսկ Հունգարիայի մասի՞ն ինչ կա ձեր օրհներգում:
- Կարծեմ ոչ մի բան:
- Բա ո՞ր երկրների մասին կա:
- Չեմ հիշում:
- Գոնե հիշու՞մ ես՝ աշխարհում ինչ երկրներ կան:
- Դե մենք ենք, Ամերիկան ու Ավստրիան:
- Լավ, ձեզ էլ իմացա:
Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ